Ինչպե՞ս 29 քմ տարածքում 2-սենյականոց հարմարավետ բնակարան ստեղծել (լուսանկարներ)
LifestyleTert.am–ը գրում է.
Նույնիսկ ամենափոքր մակերեսով կացարանը կարելի է վերածել ապրելու և ստեղծագործելու, ռոմանտիկ երեկոներ ու աղմկոտ ընկերական խնջույքներ անցկացնելու համար հարմարավետ տարածության։ Դրա համար անհրաժեշտ է միայն գրագետ մտածված դիզայն։
Որպես ասվածի վառ օրինակ՝ AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է դիզայներ Մարիա Դադիանիի մտահղացումը, ըստ որի ընդամենը 29 քմ մակերեսով փոքրիկ կացարանը վերածվել է լիարժեք 2-սենյականոց բնակարանի։
Ուսումնասիրելով ստորև հրապարակված լուսանկարները` կարելի է անկեղծ զարմանալ, թե ինչ վարպետությամբ է դիզայները նման փոքր տարածության մեջ համադրել հյուրասենյակը, ննջարանը, խոհանոցը, սանհանգույցն ու հսկայական զգեստապահարանը։






