Սանտյագոյի մետրոյում պայթյունից 14 մարդ է վիրավորվել
Չիլիի մայրաքաղաքի՝ Սանտյագոյի մետրոյում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթյունից տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել 14 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ առկա են ահաբեկչական գործողության բոլոր նշանները:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Ավելի վաղ նմանօրինակ հարձակումների պատասխանատվությունն իրենց վրա էին վերցնում անարխիստները:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը խստիվ դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ երկրի հակաահաբեկչական օրենսդրությունը կխստացվի: