Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկելու նպատակով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաև մյուս մարզերի վերաբերյալ, և չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչ այժմ պարբերական են եղել, այդուհանդերձ, այս խորհրդակցությանն ակնկալում է լսել առավել հանգամանալից զեկույց՝ ըստ առանձին ոլորտների:

«Պատճառը շատ պարզ է: Նկատել եմ, որ այն խնդիրները, որոնք լուծումներ են ստանում, զարգացման այն միտումները, որ կան մարզում և, առավել ևս, այն խնդիրները, որոնց լուծումներն ուշանում են, շատ դեպքերում հասանելի և հասկանալի չեն մեր քաղաքացիների համար, այն մարդկանց համար, ովքեր այդ լուծումների առաջին շահառուներն են: Ուստի, ցանկանում եմ, որպեսզի այս քննարկումներն առանց ինձ շարունակվեն մարզում, հատկապես՝ խոշոր համայնքներում, որպեսզի մարդկանց համար այս խնդիրները տեսանելի և հասանելի լինեն:

Ես կարծում եմ, որ խորհրդակցության առիթը լավ խթան կարո ղ է հանդիսանալ, որպեսզի այս պատրաստի նյութերով մոտակա ժամանակներս մարզում քննարկումներ անցկացնեք:

Բացի այդ, կցանկանայի, որպեսզի որոշակի տեղեկություններ տայիք մարզի հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց լուծումները համարում եք առաջնահերթ: Ինձ առավել հետաքրքրում է նաև մարզում առկա ազատ աշխատուժի որակավորման կամ հնարավոր վերաորակավորման խնդիրների վիճակը: Հետաքրքիր է նաև, թե ձեր կարծիքով, որո՞նք են մարզի ներդրումային հնարավորությունները, բացի հայտնիներից, որ կան, և ինչպիսի՞ ներդրումային առավելություններ ունի մարզը, որովհետև, ցանկալի կլին ի, որպեսզի ներդրողների հետ լուրջ աշխատանք տարվի նաև մարզային մակարդակով: Իհարկե, ինձ համար առավել հետաքրքիր է արդեն կոնկրետ գործերով այն հանձնարարականների կատարման ընթացքը, որ ստացել եք: Նկատի ունեմ Բերդի տարածաշրջանում տեքստիլ ձեռնարկության գործունեությունը և այն օժանդակությունը, որ հիմա ստանում է այդ ձեռնարկությունը:

Կա՞ արդյոք դեռևս չլուծված խնդիր: Կուզեի տեղեկություններ ստանալ Դիլիջանի զարգացման ծրագրերի մասին. ուզում եմ տեսնել, այն հանձնարարականները, որոնք ստացել եք, արդյո՞ք կատարվել են, թե՞ ոչ, խորհուրդ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, խորհուրդն ինչպե՞ս է աշխատում, և եթե չի ստեղծվել, ապա ինչո՞ւ չի ստեղծվել: Իհարկե, նաև վերջին հանձնարարությունը՝ կապված սահմանամերձ բնակավայրերի այն մարդկանց կրած վնասների հաշվառման հետ, ովքեր տուժել են այս վերջին իրադարձություններից»,- խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

Մարզպետ Հովիկ Աբովյանը, շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար, նշել է, որ տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականցրել Տավուշի մարզում, կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանամերձ համայնքներին. «Անցած տարի մենք ունեցանք 24 սահմանամերձ համայնք, որոնք Ձեր հանձնարարությամբ ստացան համապատասխան արտոնություններ կառավարության կողմից։ Արտոնություններն ստանալուց հետո, ունենք բավականին ոգևորիչ իրավիճակ այդ համայնքներում»,- ասել է Տավուշի մարզպետը։ Խորհրդակցության ժամանակ նա զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների և գերակայությունների մասին՝ հանգամանորեն ներկայացնելով ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլն, վիճակագրությունն ու հիմնախնդիրների լուծման հնարավորությունները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Տավուշի մարզպետին հանձնարարվել է՝

Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ուսումնասիրել անհրաժեշտ ոռոգման համակարգերի կառուցման ծավալները՝ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար խոշոր համայնքներում կոշտ կենցաղային ու արտադրական թափոնների հավաքման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդրի լուծման նպատակով ՏԿԱԻՆ հետ աշխատանքներ իրականացնել Դիլիջան և Իջևան քաղաքային բնակավայրերի աղբավայրերի կառավարման պլանների մշակման, միջհամայնքային աղբավայրերի նախագծման, դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրման և աղբահանության աշխատանքների բարելավման ուղղություններով:

Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավման և Դիլիջանի քաղաքաշինական և ճարտարապետական միասնական ու համահունչ սկզբունքների կիրառման նպատակով շուտափույթ կերպով ձևավորել համապատասխան օրենքով նախատեսված՝ Դիլիջան քաղաքի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը (հասարակական հիմունքներով մշտապես գործող)՝ ապահովելով Տավուշի մարզպետի լիազոր ներկայացուցչի լիարժեք մասնակցությունն այդ խորհրդի աշխատանքներին:

2015թ. սեպտեմբերի 1-6-ը հրետակոծությունից տուժած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով հնարավորինս արագ (առավելագույնը 10 օրվա ընթացքում) ամփոփել 2015թ. սեպտեմբերի 1-6-ն ընկած ժամանակահատվածում հրետակոծությունից տուժած 13 համայնքների վնասների գնահատումը` ֆինանսական օժանդակության վերաբերյալ համապատասխան հայտ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության և ՏԿԱԻ նախարարությունների հետ համալիր ուսումնասիրություն իրականացնել սահմանամերձ գնդակոծվող համայնքներում և համապատասխան առաջարկություններ մշակել կրթական հաստատությունների ու հասարակական շինությունների անվտանգության շարունակական բարելավման (այդ թվում՝ վերակառուցման կամ նորի կառուցման միջոցով), ինչպես նաև բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականների վերաբերյալ ամփոփումները ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Մարզպետին հանձնարարվել է նաև սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ ուսումնասիրել մարզային զբաղվածության տվյալները, աշխատուժի պահանջարկից ելնելով՝ նաև աշխատանքային ռեսուրսի վերաորակավորման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահի աշխատակազմ:

Սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններից օգտվող իրավաբանական անձանց տնտեսական գործունեության խրախուսման և խոցելի համայնքների կլաստերների ձևավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է՝ Բերդ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ փոփոխություն նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-1 56-Ն օրենքում:

Մարզի կրթական, մարզա-մշակութային և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ սահմանելով մշտական հսկողություն:

 

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира