Գեղարքունիքում աղքատության ընտանեկան նպաստից օգտվել է 11 հազար 727 ընտանիք
ОбществоԳեղարքունիքի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում սկսվել եւ ընթանում է ընտանեկան նպաստների եւ հրատապ դրամական օգնության տրամադրման համար փաստագրվելու գործընթացը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում արդեն ամփոփվել են 2015 թվականի ութ ամիսների տվյալները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնից, այս տարվա ութ ամիսներին Գեղարքունիքի մարզում աղքատության ընտանեկան նպաստից օգտվել է 11 հազար 727 ընտանիք, որոնց վճարվել է 365 միլիոն 957 հազար 500 դրամ:
Նույն աղբյուրի համաձայն` ութ ամիսների ընթացքում Գավառի տարածաշրջանում փաստագրվել է 2431, Մարտունիում` 4674, Սեւանում` 1515, Վարդենիսում` 2445 եւ Ճամբարակում` 662 ընտանիք: Գավառի տարածաշրջանում վճարվել է 76 միլիոն 857 հազար, Մարտունիում` 158 միլիոն 196 հազար 500, Սեւանում` 47 միլիոն 192 հազար, Վարդենիսում` 81 միլիոն 579 հազար եւ Ճամբարակում՝ 21 միլիոն 33 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզում հրատապ օգնություն ստացել է 1210 քաղաքացի, որոնց տրամադրվել է 11 միլիոն 206 հազար դրամ:Ըստ տարածաշրջանների պատկերը հետեւյալն է. Գավառում հրատապ օգնություն ստացել է 182, Մարտունիում` 444, Սեւանում` 189, Վարդենիսում` 310, Ճամբարակում՝ 85 քաղաքացի: Գավառի տարածաշրջանում վճարվել է 3 միլիոն 94 հազար, Մարտունիում` 5 միլիոն 593 հազար, Սեւանում` 3 միլիոն 230 հազար, Վարդենիսում` 5 միլիոն 27 հազար եւ Ճամբարակում՝ 1 միլիոն 462 հազար դրամ:
Խոսրով Խլղաթյան