Նախագահը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Մարգարյանին շնորհավորել է 90-ամյակի առթիվ
ОбществоՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել հոբելյարին առողջություն և ամենայն բարիք՝ բարձր գնահատելով նրա երկարամյա գործունեությունը, որով կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը նպաստել է հայ կինոարվեստի և հեռուստատեսության զարգացմանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: