Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է. Ամո Շարոյան

Գուցե շատերը չհամաձայնվեն, բայց հավատացեք, դժբախտաբար, իմ ժողովուրդն «ընկել է», և ոչ մեկն էլ լիարժք չի օգնում: Դա ընդամենը տեսանելի է մակերեսորեն, իսկ պատճառահետևանքային և արժեքային-բարոյական հենքը, որը ոչ մի տրամաբանությանը չի դիմանում, այնքան խորն է: Աշխարհին սպառնացող վտանգը տեսանելի է, ուղղակի ոչ ոք չի ուզում լրիվ տեսնել, բայց նոր- նոր կարծես թե գիտակցում են:

Իրաքի Հանրապետության Շանգալ նահանգը եզդի ժողովրդի կենսատարածքն է, մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր, մենք բնիկ ենք և այդ հողի դարավոր տերը: Մեր տանը շարունակվում է մեր ժողովրդի ցեղասպանությունը. դա փաստ է: Իսկ երբ կհասնի իր տրամաբանական ավարտին մեր բնօրրան Շանգալը կազատագրվի, եզդիները կվերադառնան և անվտանգ կապրեն իրենց տանը, ոչ ոք չգիտի ու չի ուզում երաշխավորել: Չգիտեն նաև, թե հազարավոր եզդի երեխաներ, կանայք և աղջիկներ, որոնք մեկ տարուց ավելի է գտնվում են «Իսլամական պետություն» կոչվող հրեշների ստրկության մեջ, ինչպես են գոյատևում: Ոչ ոք լիարժեք չգիտի հարյուր հազարավոր փախստականները որտեղ և ինչպես են ապրում` վրաններում տարբեր կիսաշինություններում: Չգիտեն, որովհետև «Ցավը անմիջապես իրենց տանը չի», մոռանում են, որ երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է:

Այսօր ողբերգությունը պատել է մեր օջախը, մենք կրել ենք բազմաթիվ զրկանքներ, մեծ զոհողություններ, հաղթահարել անասելի դժվարություններ. ԻՊ-ի հրեշները հիանում, պարծենում են, որ աշխարհում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը: Բազմել են իրենց որջերում և հոշոտում են մեր կանանց և երեխաններին: Սակայն ազգասիրությունը, սերը դեպի ընտանիքը, հայրենիքը չի սառչում մեր երեխաների, կանանց, աղջիկների սրտում: Նրանք հոգով և հավատով են լցված դեպի իրենց բնօրրանը՝ Շանգալը, դիմադրում են, չեն հանձնվում, սպանում են ԻՊ-ի հրեշներին և գալիս են իրենց բնօրրանը: 2015թ. սեպտեմբերի սկզբներին գերի եզդուհին Շերգար փոքրիկ քաղաքում գաղտնի վերցրել է իրեն տանջող հրեշի ինքնաձիգը, սպանել է հինգ ահաբեկիչների, վիրավորել երեքին և զենքով կարողացել է փախչել գերությունից դեպի սարերը:

Կրկին դաժան խավարը պատել է մեր օջախը, պատերազմում և այլ բարբարոսությանը զոհեր տալուց բացի, մենք բազմաթիվ զոհեր ենք տալիս նաև ժանանակավոր ապաստան փնտրելիս: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչու եզդի կինը, աղջիկը, անմեղ երեխան Մերձավոր Արևելքի այլ փախստականների հետ ստիպված թողել են իրենց հազարամյա տունը և ոտքով բռնել են գաղթի ճամփան, ոտքով երկրից երկիր են անցնում:

Միթե ոմանք որոշեցին, որ որոշ մարդիկ և էթնիկ խմբեր պետք է կործանվեն կամ հեռանան իրենց բնօրրանից: Բայց տուժեցին անմեղ երեխաններ, կանայք և աղջիկներ, որոնք ընդամենը ուզում էին խաղաղ ապրել իրենց ծնողների հետ, իրենց օջախում:
Եզդիններն աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն են, 6000 տարուց ավելի ապրում են Շանգալում ու կոչված են ապրելու և արարելու համար: Եզդիները աշխարհի հնագույն կրոններից, արևագալը պաշտողներն են: Նրանք են հիմնականում պահել և պահպանել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը և սրբությամբ հասցրել են մեր օրերը: Ոչ ոք չգիտի, թե եզդիները և Մերձավոր Արևելքի մյուս փախստակաները, անմեղ երեխաները ապաստանի ճանապարհին ինչ փորձությունների են ենթարկվում, անսահման տառապանքներ, վախի նորանոր անքուն գիշերներ, անմեղ զոհեր, ճանապարհներին մնացածներ, տարբեր մեքենաներում խեղդամահ եղածներ, ծովում խեղդվածներ:

ԻՊ-ի հրեշների վայրագություններից փրկված երեխան փախուստի ճանապարհին խեղդվեց ծովում, որի լուսանկարը միայն նայելը սարսափելի ցավ էր պատճառում: Երեք տարեկան անշնչացած մանուկի դին ծովի ալիքները բերել էին ափ. այն ցնցեց աշխարհը, ծնողները և հարազատները ահավոր ցավով իր տուն վերադարձած երեխային թաղեցին իր հայրենի քաղաքում՝ Կոբանիում, մայր հողը իր գիկը վերցրեց իր անմեղ զավակին: Գաղթի ճանապարհին փախստականներից շատերին դիմավորեցին փշալարերը և ոստիկանները, նույնիսկ եղել են դեպքեր, երբ քաղաքակիրթ եվրոպցիներն օրը ցերեկով քարկոծել են փախստականներին, որոնց միակ մեղքը եղել է այն,որ նրանք էլ բոլորի նման ուզում են ապրել անվտանգ, խաղաղ, բայց նրանց սպանում է գլխատում, նրանք ստիպված բռնել են գաղթի ճամփան:

Հիմա էլ հազարավոր փախստականներին եվրոպայի մի մասը կերակրում է, կարեկցում, ցանկանում է փրկել, բայց կան մարդիկ, որոնք տուժողների մեջ ահաբեկիչ են տեսնում, չնայած Ֆրանսիայում և մի շարք երկրներում մշակույթային գործիչներ կոչ են արել օգնել փախստականներին և ներգաղթյալներին մարդասիրական օգնություն ցուցաբերել: Հռոմի Պապ Ֆրանցիսկը կոչ արեց յուրաքանչյուր կաթոլիկին իր տանը տեղ տալ մեկ փախստական ընտանիքի: Վատիկանը իր հերթին պատրաստականություն հայտնեց ընդունել երկու փախստական ընտանիքի: Բայց մենք նրանց օգնության կարիքը չէինք ունենա, եթե նրանցիÖ շատ շատերը մեզ այս օրվան չհասցնեին: Աչք ու ականջ չփակեին ԻՊ-ի հրեշների ոճրագործության արջև: Չգիտեմ, միթե աշխարհը գերհզորներին և նրանց նմաներին տալիս է միայն իրավունքներ, իսկ մեզ տարբեր կուլիսներում տարբեր պայմանավորվածությունների դառը հետևանքները: Հավատացեք, նոր օրենքներ, նոր կարգերը չէ, որ գործում են:

Այսօր մեր կյանքը կարգավորող օրենքների փոխարեն գործում է ուժը, գերակա շահը, նույնիսկ նյութական շահագրգռվածությունը: Բոլոր փախստակաների ու ներգաղթյալների անվտանգության և կյանքի իրավունքի խախտման գործում մենք էլ ենք մեղավոր: Նրանք ոչինչ չեն ուզում` միայն ապրել: Աստծո տված կյանքով, անվտանգ ու միասին: Միթե մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, բարոյականության արժեհամակարգը ոտնահարելն ընդունելի է դարձել մեր աշխարհում: Մարդու կյանքը կորցրել է իր գինը:
Փախստակաների ու ներգաղթյալների հետ չեմ, բայց նրանց տառապյալ կյանքը միշտ իմ աչքերի առջև է, կարծես թե ամեն պահ խոսում եմ նրանց հետ: Ցավում է սիրտս, և ասում եմ` հայրենի օջախի սերը կայուն է և հաստատուն, դիմացեք, գալու է արդար հատուցման և հաղթանակի ժամը: Մեր տանը ստիպված տարիներով դիմավորել ենք մահը, միթե Եվրոպայում էլ ստիպված նորից դիմավորելու ենք մահը: Մենք շարունակում ենք խորապես մտահոգվել և խորը ցավ ապրել մեր ժողովրդի, ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Մարդիկ մեռնում են, նրանք չեն կարող փոխարինվել, նրանց կորուստը ահավոր ցավ է պատճառում յուրաքանչյուր խիղճ ունեցողին:

Այսօր աշխարհը թաղված է հակամարտությունների գրկում: Մեր օրը լի է արյունահեղ անարդար պայքարով, պատերազմներով, ցեղասպնություններով, ահաբեկչություններով նաև սարսափազդու այլ դեպքերով, որոնք տեղի են ունենում աշխարհի այս և այն անկյունում: Սուտը, քծնանքն ու շողոքորթությունն այնքան է շատացել` չգիտես և չես կարողանում որոշել թե հաստատ ինչ է լինլու: Հավատացեք, աշխարհի կառավարողներ, Ձեր և Ձեզ նման մտածողների պատկերացումները աշխարհի կառավարման մասին արդեն շատ վտանգավոր են ողջ մարդկության համար: Մենք պարտավոր ենք Աստծո պատվիրանի հիման վրա կառուÖ �ել մարդկային անկեղծ հարաբերությունները երկրի վրա:
Հավատ ու հույս, երկինք, երկիր, ջուր ու հող… մեր բոլորինն է, սեր, բարեկամություն, համակցության տարբեր բնավորության տեր մարդկանց միջև, որովհետև Աստված այդպես է պատվիրել:

Մենք պարտավոր ենք պահպանել մեր ընդհանուր տունը, երկիր մոլորակը, այո, պարտավոր ենք և կարող ենք: Մարդ, հետևիր Աստծո պատվիրանին, մեր կյանքի օրենքին, սիրենք միմյանց և չկործանենք մեր ընդհանուր տունը: Մարդիկ, վերհիշեք այն օրը, երբ Աստված ստեղծեց աշխարհը, մեր կյանքի արարիչը պատվիրեց ապրել և արարել բարեկամաբար, խաղաղ, համատեղ, երջանիկ և ոչ մեկին իրավունք չտվեց ընդհատել կյանքը երկրի վրա: 
Եզդիները հաղթելու են, որովհետև ի տարբերություն նրանց` այդ հրեշների, մենք զգում ենք բոլորի ցավը, մեր համար արժեք ունի յուրաքանչյուր մարդու կյանքը, հաղթում են ա յն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, իսկ նպատակն արդարացված:

Եզդի երիտասարդը մահվան ճանապարհին չի մոռանում իր հաշմանդամ, զառամյալ հարազատին: Նրանք մեջքին գրկած ոտքով տանում է դեպի ինչ-որ խաղաղ հանգրվան: Միթե սպառվել են եզդիների ցեղասպանությունը և Մերձավոր Արևելքի կոտորածները կանգնեցնելու բոլոր հնարավորությունները: Եվրոպացիներին ասում եմ, որ մենք հին ժողովորդ ենք, եղել ենք, կանք, կլինենք և աշխարհն առանց մեզ չի մնա: Մենք չենք ուզում, որ աշխարհի բոլոր ժողովուրդների միասին անցած դարավոր ճանապարհը մեկ անգամ ևս խավարով պատվի, իրականում Եվրոպա փախչող իմ ազգակիցները եվրոպացիներից ոչնչով վատը չեն: ՆրÕ �նք, որոնք իրենց մարդ են համարում, թշնամական զգացմունքներ չպետք է ունենան այլ մարդկանց` մանավանդ փախստականների նկատմամբ: Մարդկանց և նույնիսկ երկրներին կործանում են, երբ մարդիկ հավատում են ինչ-որ բանի: Իսկ մյուսներին դիտում են որպես անհավատներ և չգիտես ինչու կոչ են անում սպանել ու ոչնչացնել «անհավատներին»: Ի սեր Աստծո, երբ և ով է վերացնելու այդ կարծրատիպը մեր մոլորակից:

Դասեր քաղենք մեր դարավոր պատմությունից, որ չափսոսանք մեր անցած օրվա և մեր սխալների համար: Հավատացեք, ապրելու երազանքով ապրող յուրաքանչյուրիս համար ամենավսեմ երազանքը եղել է ժողովուրդների բարեկամությունը, համատեղ, խաղաղ ապրելը: Ուրեմն պարտավոր ենք բոլոր ժամանակներում լինել միայն բարեկամներ և ապրել հաշտ ու խաղաղ: Մեր ժողովուրդն այսօր դատապարտված է կյանքով պաշտպանել իր բնօրրանը, դժբախտաբար, սա է մեր ճակատագիրը, և մենք պարտավոր ենք միասին ու միակամ հաղթահարենք դժվարությունները: Ոչ ոք չի կարող ստիպել մեզ, որ լքենք մեր հայրենի եզերքը, մեր Շանգալը: Մենք կմնանք Շանգալում, որտեղ ծնվել ենք, որտեղ ապրել ենք, որտեղ գործել ու ստեղծագործել ենք: Մենք Շանգալի ծնունդը, արդյունքն ու հետևանքն ենք և Շանգալի տերն եղել ենք ու կլինենք մինչև մեր երկրային կյանքի ավարտը: Ինչպես ուզում եք ընդունեք իմ այս հոգու կոչը: Մենք կողք-կողքի պետք է ապրենք մեր ընդհանուր տանը` երկիր-մոլորակում: Սա բարի կամեցողություն չէ, այլ այն պետք է գիտակցեն բոլորը, ում համար թանկ է մեր մոլորակի անցյալը, ներկան և ապագան: Երկիր մոլորակը իր մարդկանցով գոյություն ունեցել ու պետք է գոյություն ունենա հավիտյան: Ժամանակն է վեր ացնենք «Չար ժամանակները» մեր կյանքից:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира