Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵԱՏՄ անդամակցությունը ռուս գործարարներին հնարավորություն է տալիս գործընկերներ փնտրել Հայաստանում

 Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին հանդիպեց հայաստանյան գործընկերների հետ` նպատակ ունենալով ձևավորել բիզնես կապեր:  Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դա են վկայում երկու կողմերի պատվիրարակները:

Լրագրողների հետ զրույցում Կալուգայի մարզի Փոքր ու միջին բիզնեսի արտահանման աջակցության զարգացման կենտրոնի տնօրեն, ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ ժուռավլյովը նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել այստեղ գործընկերներ գտնելու համար: «Մեր պատվիրակության մաս են կազմում մանր ու միջին 6 ձեռնարկություններ, որոնք արտահանմանն ուղղված են ու հետաքրքրված Հայաստանում կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու հարցով»,-ասաց նա: Հարցին ի պատասխան, թե արդյոք, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը հեշտացնում է Հայաստանի հետ կապեր հաստատելու գոր ծընթացը, նա նշեց. «Իհարկե, եթե նայենք դինամիկան, թե ինչպես է Մաքսային միությունը գործում Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միջև արդեն մի քանի տարի, ապա կտեսնենք, որ այդ երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է, ընդ որում` գործընթացները հեշտացված են, երկրների միջև տեղափոխումը լիովին ազատ է: Հայաստանի հետ կապված շատ հարցեր են առաջանում, քանի որ եթե Բելառուսի ու Ղազախստանի հետ Ռուսաստանն ունի ուղղակի սահմաններ, ապա Հայաստանի դեպքում Վրաստանի միջոցով տրանզիտային ուղիով է անհրաժեշտ տեղափոխումն իրականացնել: Դեռ այդ բոլո ր հարցերը չեն լուծվել ինչպես մեր գործարարների, այնպես էլ հայ գործարարների համար: Բայց հուսով եմ, որ բոլոր այդ հարցերը լուծում կստանան, քանի որ երբ Մաքսային միությունը նոր էր իր գործունեությունը ծավալում, ևս շատ խնդիրներ կային, որոնք հետագայում կարգավորվեցին»:

Սերգեյ ժուռավլյովը հույս հայտնեց, որ առաջիկայում կարելի կլինի ԵԱՏՄ շրջանակներում խոսնել նաև առևտրաշրջանառության ավելացման մասին:

Ռուս պատվիրակի համար Հայաստանում ամենազարգացած ուղղություններից է շինարարության ոլորտը: «Ողջ աշխարհում հայերը, որքան ես գիտեմ, հայտնի շինարարաներ են, դրա համար շինարարական ոլորտում անհրաժեշտ նյութերը, ծառայությունները, գործիքները կարող են հայերի համար շատ հետաքրքիր լինել»,-ասաց Սերգեյ Ժուռավլյովը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ, Կին գործարարների միության նախագահ Սուսաննա Խալաթյանի խոսքով`

ԵԱՏՄ անդամակցության պայմաններում ՌԴ տարբեր մարզերի գործարարներն ու արդյունաբերողներն ակտիվորեն բանակցություններ են սկսում վարել հայկական կողմի հետ: «Երկու ամիս ինտենսիվորեն աշխատել ենք, մեր ռուս գործընկերներին ենք փոխանցել ՀՀ օրենսդրության, Հայաստանում արդյունաբերության վիճակի մասին տեղեկատվություն: Այս մարզը Ռուսաստանում ինտենսիվորեն զարգացող շրջաններից մեկն է, նրանք մեծ ներդրումներ են կատարում, նրանցից սովորելու բան շատ ունենք»,-հայտնեց Սուսաննա Խալաթյանը` նշելով, որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են մի քանի տա սնյակ ընկերություններ:

Նրա դիտարկմամբ` այս հանդիպումը դեռ իրազեկման նպատակ ունի, իսկ արդեն կոնկրետ համագործակցության մասին  հնարավոր կլինի խոսել մեկ տարի հետո:

Սեպտեմբերի 15-19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ընդունում է ՌԴ Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը:

Հայ-ռուսական գործարար հանդիպմանը մասնակցում են երկու կողմերի գործարարներ, կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիայի նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը:

Երկկողմանի շնորհանդեսներով կներկայացվի հայաստանյան ու ռուսաստանյան բիզնես միջավայրը, կքննարվեն նոր տնտեսական համակարգում գործելու հեռանկարները ու համատեղ ձեռնարկումերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ռուսական ընկերությունները ներկայացնում են մետաղախողովակային կցամասերի, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի տարրերի արտադրության և այլ ոլորտներ:

Ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելել առանձին ձեռնարկություններ` անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира