ՀՀ անկախությանը նվիրված համերգի կազմակերպման համար հատկացվեց 5 մլն դրամ
ОбществоԿառավարությունը Հայաստանի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրեց 5 միլիոն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գործադիրի նիստում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ գումարն անհրաժեշտ է տոնական մեծ համերգը կազմակերպելու, ինչպես նաև դրա հեռարձակումն ապահովելու համար:
Անկախության օրվա առթիվ տոնական համերգներ տեղի կունենան սեպտեմբերի 20-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ 21-ին՝ Հանրապետության Հրապարակում։
Հասմիկ Պողոսյանը կառավարության բոլոր անդամներին հրավիրեց ներկա գտնվելու տոնական համերգներին: