Օդի աղտոտման պատճառով աշխարհում տարեկան երեք միլիոն վաղաժամ մահ Է գրանցվում
ОбществоԳիտնականները պարզել են, որ օդի աղտոտումը հանգեցնում Է ամբողջ աշխարհում տարեկան երեք միլիոն վաղաժամ մահի: Դրանում ամենից շատ մեղավոր են օզոնը եւ մանր կախյալ մասնիկները (տրամագծով 0,0025 միլիմետրից փոքր), որոնք կապված են լուրջ հիվանդությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել են Nature հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակները:
Յոս Լելիվելդը եւ նրա գործընկերներն ամբողջ աշխարհում մթնոլորտի քիմիական կազմի տվյալները զուգադրել են ազգաբնակչության, առողջության եւ մահացության վիճակագրության հետ: Պարզվել Է, որ վաղաժամ մահացության վրա ամենից շատ ազդում են տնային տնտեսություններից արտանետումները (օջախները եւ նման բաները) ամենից առաջ Հնդկաստանում եւ Չինաստանում:
ԱՄՆ-ի եւ մյուս զարգացած երկրների առանձին տարածաշրջաններում կարեւոր դեր են խաղում ավտոտրանսպորտը եւ Էլեկտրակայանները, մինչդեռ Միացյալ Նահանգների արեւելքում, Եվրոպայում եւ Ռուսաստանում ամենից շատ կախյալ մասնիկներ Է օդ ուղարկում գյուղատնտեսությունը:
Գիտնականների հաշվարկների համաձայն՝ մթնոլորտային օդի աղտոտումից վաղաժամ մահացությունը 2050 թվականին կկրկնապատկվի եւ կհասնի վեց միլիոնի (գլխավորապես Հարավարեւելյան Ասիայի եւ արեւմտյան Օվկիանայի հաշվին):