Իսրայելի նախկին նախագահը պահանջում է պատժել Թուրքիային
Международные новостиԻսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը Թուրքիային մեղադրել է ահաբեկչության մեջ և միջազգային հանրությունից պահանջել պատժել այդ երկրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, այս մասին Պերեսը հայտարարել է Իսրայելի ահաբելչության դեմ պայքարի վարչության կողմից կազմակերպված 14-րդ միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում: Պերեսը նշել է, որ Թուրքիային զուգահեռ պետք է պատժել նաև Քաթարին:
«Այս երկրների դեմ պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ նրանք ֆինանսավորում են ահաբեկչությունը», -հայտարարել է Իսրայելի նախկին նախագահը:
Միջազգային մամուլում հաճախ են հոդվածներ հրապարակվել Սիրիայի և Իրաքի հյուսիսային տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի և Քաթարի կողմից ֆինանսական աջակցություն ցույց տալու մասին: