Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի համար Իրանը կտրամադրի 2 մլն ԱՄՆ դոլար

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մա սերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում:

Որոշմամբ սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին: Վերոնշյալ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է թույլատրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նշված օբյեկտների շինարարական աշխատանքները կազմակերպել բանակցային` առանց մրցույթի հայտարարության ընթացակարգով: Ներկայումս որոշ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ 2015թ. պետբյուջեով և ՀՀ կառավարության տարբեր որոշումներով հատկացված միջոցներով պետք է իրականացվեն բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որոնց գործընթացները դեռևս չեն սկսվել: Արդեն ավարտվել են կրթական, մշակութային, բնակելի շենքերը « և բարեկարգման հրատապ լուծում պահանջող մի քանի ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է սկսել և մինչև տարեվերջ ավարտել վերը նշված աշխատանքները:

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ  Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին»: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: Գործադիրի այս  որոշմամբ հանձնարարվում է շահագրգիռ մարմինների ղեկավարներին, մասնավորապես՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին  ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը  և տալ եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարութունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԻԻՀ կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:  Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Կառավարության այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ 2015թ. պետական բյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետբյուջեում ներառելով հուշագրով նախատեսված ՀՀ կառավարության պարտավորությունները:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը: Ցանկում ներառվել են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում կամ  նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Դրանք են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարին վերաբերող օրենսդրության իրավակիրառական պրակտիկայում առաջացող առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջոցառումներին և հիշատակի վայրեր այցելությունների շրջանակում հայ վետերաններին աջակցելու նպատակով:

Տոհմային երինջների ձեռքբերման այս տարվա գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման նպատակով  կառավարությունը լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում: 2015թ. ներկրվել է 257 գլուխ տոհմային երինջ և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս  453-ը:

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  հաստատելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները: Արդյունքում, ամբողջական, հստակ կկարգավորվեն գործընթացի հետ կապված իրավահարաբերությունները, ինչն էլ թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի օտարման գործընթացը՝ պաշտպանելով օտարվող սեփականության սեփականատերերի և ազդեցության ենթակա այլ անձանց շահերը: Մեկ այլ որոշմամբ  կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով առաջարկվում է տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների՝ որպես շինանյութերի արտադրության հումքի, ինչպես նաև մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների համար սահմանել բնօգտագործման վճարի նույն (այդ թվում՝ հաստատագրված) դրույքաչափերը, որոնք սահմանված են մագնեզիունասիլիկատային ապարների համար:

Կառավարությունը ՀՀ 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ և փոփոխություններ` Հայաստանում «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկի (հանդիսավոր բացման) և Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն և համաժողով» ծրագրի իրականացման նպատակով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5 մլն դրամ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: 

 

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира