Մուսա լեռան հերոսամարտին նվիրված գիտաժողովին ներկայացվեցին նոր փաստեր ու նյութեր
ОбществоՄուսա Լեռան ինքնապաշտպանությունն ապացույց էր, որ իսկապես հնարավոր է կռվել ու ոտքի կանգնել: Սեպտեմբերի 17-ին ԵՊՀ-ում Մուսա լեռան 100- ամյակին նվիրված գիտաժողովին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննսիյանը:
«Գիտաժողովին զեկույցի բազմաթիվ թեմաներ էին առաջարկվել, բայց ընտրվել են համեմատաբար քիչ ուսումնասիրված թեմաները` սկսած հերոսամարտից մինչև կանանց դերը Մուսա լեռան հերոսամարտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն էլ նշեց, որ Մուսա լեռան հերոսամարտն իր տեսակի մեջ եզակի է, և վերջինիս վերահիշեցումը թարմություն կբերի հերոսամարտի պատմությանը:
«Գիտաժողովի նպատակն է վերագնահատել, վերհիշել Մուսա լեռան ինքնապաշտպանությունը, 100-ամյակի հետ կապված նոր փաստերով ու նյութերով վերարժևորել նրա դերը մուսալեռահայության փրկության գործում»,- ասաց պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասխոս Աշոտ Ներսիսյանը:
Մուսա լեռան հերոսամարտերի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի նախագահ Եսայի Հավաթյանն էլ նկատեց, որ առաջին անգամ է ԵՊՀ-ում գիտաժողով անցկացվում Մուսա լեռան ինքնանպաշտպանության թեմայով, ինչը շատ ուրախալի փաստ է:
Մուսա Լեռան շրջակա 6 հայկական գյուղերի բնակիչները կռիվ են տվել թուրքական կանոնավոր բանակի ու անկանոն ռազմական միավորումների դեմ, դրանով իսկփրկել իրենց ու իրենց երեխաների կյանքը՝ զոհ չգնալով իրականացվող ցեղասպանությանը։ Շուրջ 53 օր տևած ճակատամարտում թուրքական զինյալները լուրջկորուստներ են ունեցել, մինչ հայերին հաջողվել էր ամուր դիրքեր ստեղծել լեռան ողջ տարածքով մեկ։ Ու միայն 53-րդ օրը բրիտանական ու ֆրանսիական նավերըորոշում են կայացնում, օգնության հասնում հայ բնակչությանը ու տարհանում նրանց ժամանած 3 նավերով։