Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
ОбществоՀանրապետության տարածքում հարավարևելյան շրջաններում սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սե պտեմբերի 18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Քամին արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 18-19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, սեպտեմբերի 20-ին` +32, սեպտեմբերի 21-22-ին` +33 աստիճան: