Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը կարևորում է Պերմյակովի գործով նախաքննության օբյեկտիվությունը
ОбществоԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Ավետիսյանների բնակարան տանելու անհրաժեշտության դեպքում ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն կներկայացնեն: Սակայն, ոչ միայն Պերմյակովին դեպքի վայր տանելը, այլ նաև որևէ այլ քննչական գործողություն չպետք է ինքնանպատակ լինի:
Դեպքի վայր տանելով` պետք է ստուգվի, թե արդյոք Պերմյակովն իր ցուց մունքերում հավաստի տեղեկություններ հայտնել է, թե` ոչ: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին տեղեկացրեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը:
«Կոնկրետ դեպքի վայրտանելով պետք է ստուգվի, թե Պերմյակովն իր ցուցմունքներում ճիշտ տեղեկություններ տվել է դեպքի վայրի, անցած ճանապարհի, տանը կատարած գործողությունների վերաբերյալ: Այս պահին մենք պաշտոնապես չունենք Պերմյակովի ցուցմունքները, բացառությամբ այն ցուցմունքների, որոնք հրապարակվեցին ռուսական կողմի դատավարության ընթացքում:
Ընդ որում, տվյալ հրապարակումը կատարվում էր երրորդ դեմքով, այսինքն` ամբողջական չէր հրապարակվում նրա ցուցմունքը : Երբ մենք պաշտոնապես կունենանք այդ ցուցմունքերը և եթե այդ ցուցմունքներում համադրելի կետեր լինեն, որոնց իսկությունը պետք է ստուգվի Ավետիսյանների տանը նրա լինելու պարագայում, ուրեմն, անպայման նման միջնորդություն կներկայացնենք:
Տվյալ պարագայում, Պերմյակովին դեպքի վայր տանելը, ինչպես մնացած քննչական գործողությունները պետք է լինեն դեպքի վայրի կրկնակի զննության, ապացույցների, նոր տվյալների և Պերմյակովի ցուցմունքի համադրության հիման վրա»,- նշեց Միհրան Պողոսյանը:
Խոսելով Պերմյակովի մինչ այս դեպքի վայր տանելու մասին՝ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը ընդգծեց, որ իրենց այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Ինչ մնում է Ավետիսյանների բնակարանի ներկա հսկողությանը, Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ բնակարանն ի պահ է հանձնվել Ավետիսյանների հարազատներին:
«Բայց, մեր բոլորի խնդրանքով, բնակարանում մուտքն ու ելքը դադարեցված է, այսինքն՝ որպեսզի հետագայում անհրաժեշտ գործողություն ներ լինեն, որևէ հետք, որևէ դասավորվածություն չպետք է խախտվի, որպեսզի օբյեկտիվ տվյալներ ստանանք լրացուցիչ ստուգումների արդյունքում»,- պարզաբանեց Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով դատավարության ժամկետներին, նա նկատեց, որ դրանք կախված են նախաքննության ավարտից:
«Նախաքննության ավարտի հարցում ինձ համար, որպեստուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, առավել կարևոր է քննչական գործողությունների օբյեկտիվությունը, լրիվություննու բազմակողմանիությունը, քան ժամկետների արագացումը:
Այսինքն, կոնկրետ ժամկետ որևէ կերպ չենք կարող նախանշել: Կան մի շարք քննչական գործողություններ, որոնցից հետո տեղի է ունենալու նյութերին ամբողջական ծանոթացումը, և, հնարավոր է, որ ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ` պաշտպանական կողմը, լրացուցիչ միջնորդություններով հանդես գան:
Այնպես որ, ժամկետների առումով լրացուցիչ տվյալ կամ կանխատեսում այս պահին չենք կարող ներկայացնել»,- ավելացրեց Միհրան Պողոսյանը:
Արմենուհի Մխոյան