Հնդկաստանում և Պակիստանում արևադարձային անձրևների պատճառով զոհերի թիվը հասել է 400-ի
Առնվազն 400 մարդ է զոհվել Քաշմիրում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղների հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հաղորդել են հնդկական ԶԼՄ-ները:
Հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են աղետալի վիճակում:
Ներկայում Քաշմիրում, որը բաժանված է Հնդկաստանի և Պակիստանի միջև, մոլեգնում են վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղները:
Երկու օր առաջ նշվել էր, որ անձրևներից առաջացած սողանքների ու հեղեղումների հետևանքով զոհվել է շուրջ 280 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: