Բերդավանցի 14-ամյա Ադելայի առողջական վիճակը գտնվում է Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո
ОбществоԷլեկտրոնային լրատվամիջոցներում սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի 14-ամյա Ադելայի բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո:
Այդ մասին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից: Վերջերս Ադելայի մոտ մոտ ուռուցք է հայտնաբերվել։
«Երեխան արդեն մի քանի օր է, ինչ բուժվում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրինության կողմից հրավիրվել են հանրապետության առաջատար բոլոր նյարդավիրաբույժները, ծնոտային վիրաբույժները և բազմաթիվ այլ մասնագետներ։ Կազմակերպվել են կոնսիլիումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` համակարգչային շերտագրում։ Արդյունքում որոշվել է երեխայի բուժման տակտիկան: Կատարվել է պարանոցի արտաքին ֆիքսում։ Դեղորայքային բուժման շնորհիվ աղջկա վիճակը փոքր-ինչ բարելավվել է, վերականգնվել է կլման ակտը։ Երեխան ոչ մ իայն ջուր և հյութեր է ընդունում, այլև` կոշտ սնունդ։ Նա մասնագետների մշտական ուշադրության կենտրոնում է»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։