ՓՄՁ-ների 66%-ը գոհ է շահութահարկի գծով արտոնությունների մասին ՀՀ օրենքի կիրարկումից
ЭкономикаՍահմանամերձ գոտիներում շահութահարկի գծով արտոնությունների մասին և ընտանեկան ձեռնարկատիրության մասին ՀՀ օրենքների կիրարկումից գոհ են ՓՄՁ-ների, համապատասխանաբար, 66% և 58%-ը: Այս ցուցանիշներն են գրանցվել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միության աջակցությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության իրականացրած` ՓՄՁ ոլորտի համապարփակ վերլուծության արդյունքներով: Վերլուծության են ենթարկվել 107 միկրոձեռնարկություններ և ՓՄՁ-ներ, որոնք բախշված են եղել` 50,4%-ը մարզերում, 49,6 %-ը Երևանում:
Լրագրողներին վերլուծության արդյուքները ներկայացնելով` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ հարցմանը մասնակցածների թվում 10 տարի և ավելի գործող բիզնեսների թիվը կազմում է 55,4%, իսկ 4-9 տարի ժամկետով գործող բիզնեսները հարցվածների շրջանում կազմում են 24%: Հարցված ձեռնարկությունների 56,2%-ն ունի 1-10 աշխատակից, 31-50 և ավելի աշխատակից ունեցողմների թիվը կազմում է մոտ 17%:
Բիզնեսում առկա խոչընդոտների վերաբերյալ հարցերին պատասխանելիս` հարցվածների 61%-ը համարել է, որ հարկային օրենքներում տեղ գտած ոչ կոնկրետ, երկիմաստ ձևակերպումները և օրենքների հաճախակի փոփոխությունները օրենսդրական հիմնական խոչընդոտ են հանդիսանում բիզնեսի դինամիկ աճի համար:
Ըստ Գագիկ Մակարյանի` չնայած կառավարության կողմից 2014-2015 թթ. իրականացված բարեփոխումներին, այնուամենայնիվ, հարկերը ՓՄՁ-ների համար դեռևս համարվում են բարձր: Իրացման փոքր շուկան առաջացնում է իրացման խնդիրներ դրանց շուրջ 40%-ի մոտ:
107 հարցվածներից 38,5%-ը պնդել է, որ կոռուպցիան և բյուրոկրատիան բիզնեսը խոչընդոտող հիմնական տարրերն են:
Հատկանշական է, որ որակյալ աշխատուժի պակաս է զգում հարցվածների 36,4%-ը, իսկ հարցվածների 64%-ը կարևորում են բիզնեսի կառավարման և մարկետինգային ոչ բավարար գիտելիքների ձեռքբերումը:
Վերլուծության արդյունքնների համաձայն` ՓՆՁ-ների ցածր վճարունակության պատճառով դրանց 48,1%-ը մի կերպ է եկամւոտներ վաստակում և հաճախ գոյատևում է` գտնվելով մշտական սնանկացման վտանգի տակ:
Շրջանառության հարկի մասին և 50 մլրդ դրամ և ավելի արտահաման դեպքում շահութահարկի նվազեցման մասին ՀՀ օրենքից դժգոհ են հարցված ձեռնարկությունների, համապատասխանաբար, 58,9% -ը և 61%-ը: Հարցվածների 85,7%-ը կարևորում է մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացման համար ՓՄՁ-ների դերակատարությունը: