Մեծ Բրիտանիայում գեյերի համար առաջին ծերանոցը կբացվի
Lifestylenews.am-ը գրում է.
Առաջիկա երեք տարիներին Մեծ Բրիտանիայում առաջին ծերանոցը կբացվի ԼԳՏԲ անձանց համար, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ին:
Հաստատությունը նախատեսված կլինի 150 նույնասեռական զույգերի համար: Նշվում է, որ այն կկառուցվի Լոնդոնում կամ Բրայթոնում (քաղաք Արեւելյան Սուսեքս կոմսությունում):
Tonic Housing ընկերության տնօրեն Ջեյմս Գրինշիլդսի խոսքով, գեյերի համար ծերանոց կառուցելու գաղափարը իր մոտ ծագել է, երբ ինքը գիտակցել է, որ Մեծ Բրիտանիայում չկա որեւէ այդպիսի հաստատություն:
«Ես իսկապես ցնցված եմ, որ թեեւ կան կազմակերպություններ, որոնք օգնում են ծեր նույնասեռականներին, բայց նրանց համար որեւէ ծերանոց չկա»,-ասել է Գրինշիլդսը: