Բելառուսի նորանշանակ դեսպանը ծանոթացել է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներին
ОбществоՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 17-ին հյուրընկալել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցո ւթյամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը, ներդրումային ծրագրերն ու զարգացման հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են էներգետիկայի բնագվառում երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: