Տաշ Սարգսյանը նշանակվել է Матч ТВ-ի կրեատիվ պրոդյուսեր
ОбществоՈւՀԱ «Նոր հայեր» թիմի նախկին դերասան, «Քոմեդի քլաբի» նախկին վարող, НТВ հեռուստաընկերության եթերում հեռարձակված և փակված «Ֆուտբոլային գիշերի» նախկին հաղորդավար Տաշ (Արտաշես) Սարգսյանը նշանակվել է ՌԴ նոր դաշնային սպորտային Матч ТВ հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Սպորտ-Էքսպրես»-ը: Նոր հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին է: Матч ТВ-ն իր հեռարձակումը սկսելու է նոյեմբերի մեկից:
Հեռուստաընկերությունը ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով` «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի և «Ռոսիա-2» հեռուստաընկերության բազայի հիման վրա: