Գեղարքունիքի մարզում արտադրվել է 138 հազար 134 տոննա հացահատիկ
ЭкономикаԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում ամփոփվել են հացահատիկի բերքահավաքի արդյունքները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզի համայնքներից ստաց ված տվյալների ընդհանուր հանրագումարում` Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հավաքվել է 138 հազար 104 տոննա հացահատիկի համախառն բերք: 78 հազար 515 տոննա հացահատիկ հավաքվել է աշնանացան եւ գարնանացան ցորենի, 59 հազար 589 տոննա հացահատիկ` գարնանացան գարու եւ հացահատիկային այլ մշակաբույսերի արտերից:
Նախորդ տարվա համեմատ, հացահատիկի համախառն բերքը պակաս է ստացվել մոտ 7 հազար տոննայով: «Աշնանացանը եւ գարնանացանը տնտեսություններում կատարվեցին ժամանակին, մեր ակնկալիքներն էլ այս տարում ավելին էին, սակայն տեւական երաշտը նվազ բերքատվության պատճառ հանդիսացավ. առանձին տեղերում ցածր բերքատվություն ապահովեցին գարու արտերը»,-նշեց գյուղվարչության պետը:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է մոտ 5 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք:
Խոսրով Խլղաթյան