Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն
КультураԱբովյանում հոկտեմբերի 5-11-ը կանցկացվի փառատոն` նվիրված Աբովյան քաղաքի տոնին: Իրադարձությունը կազմակերպում են Հայաստանի թատերական գործիչների միությունը և Աբովյանի քաղաքապետարանը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին միությունից, փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 ներկայացում` Երևանի և Աբովյանի թատրոնների մասնակցությամբ: Կցուցադրվեն Գ . Խանջյանի «Որբերի ընտանիքը» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունին» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» (Պետական Համազգային թատրոն), Է. Շմիդտի «Ամնեզիան» (Կամերային թատրոն), Վ. Ստեփանյանի «Բրեմենի երաժիշտները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Վ. Հաուֆի «Փոքրիկ մուկը» (Աբովյանի տիկնիկային թատրոն), Հ. Թումանյանի «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Հ. Ֆիգեյրեդուի «Եզովպոսը» (Աբովյանի թատրոն):
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 5-ին Աբովյանի թատրոնին կից հրապարակում` Երևանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ:
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Ներկայացումների մուտքն անվճար է: