Հայաստանի անկախության օրը Երևանում կանցկացվեն տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ
ОбществоՀայաստանի Հանրապետության անկախության օրը Երևանում կանցկացվեն տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բոլոր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին սեպտեմբերի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի, Ալ. Մյասնիկյանի և Ս. Շահումյանի արձանների հարակից հրապարակներ, ինչպես նաև Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու ՀՀ անկախության տոնին նվիրված մարզական մասսայական միջոցառումներին, որոնք մեկնարկելու են առավոտյան ժամը 11.00-ին: Տոնական միջոցառումների շրջանակներում անցկացվելու են ցուցադրական ելույթներ ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, կոխ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, ծանրամարտ, գեղասահք, բազկամարտ, սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, Mas-wrestling, պարկուր, բադմինթոն, Street Workout, ուշու և կարատե մարզաձևերից: Միջոցառման մասնակիցները դրոշներով հեծանվավազքով կանցնեն Երևանի կենտրոնական փողոցն երով՝ տոնական շունչ հաղորդելով մայրաքաղաքին:
«Միջոցառման կարևորությունը մարզական ցուցադրական ելույթների միջոցով մեր երկրի անկախության տոնին մարզաշխարհի ներկայացուցիչների մասնակցությունն է, ինչպես նաև մեկ անգամ ևս առողջ ապրելակերպի քարոզչությունը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: