Դիարբեքիրի հայկական եկեղեցին ոստիկանության հարձակումից հետո. բացառիկ լուսանկար
ОбществоԴիարբեքիրի Սուր գավառում ավելի քան 30 ժամ տևած պարետային ժամի ընթացքում արձակված կրակոցների հետևանքով հայկական կաթոլիկ Սուրբ Սարգիս եկեղեցին մեծ վնասներ է կրել:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Միջագետք ի հայերի ընկերության նախագահ Արաթ Կիրակոսյանը, ոստիկանության գործողությունների հետևանքով կոտրվել են եկեղեցու դռները, հանվել է եկեղեցու մուտքի մոտ հիմնադրման տարեթիվը պարունակող գրառումով քարը:
«Մենք մեծ վնասներ ենք կրել: Մեր ընկերությունն աշխատում է Միջագետքի իրավաբանների ընկերակցության հետ կատարվածի վերաբերյալ զեկույցի պատրաստման շուրջ»,- նշել է Կիրակոսյանը` հավելելով, որ նախատեսվում է մեղադրական հայց ներկայացնել թուրք ոստիկանների բարբարոսության դեմ:
«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Դիրաբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բացառիկ կադրերը թալանից և հարձակումից հետո: