Արտակարգ դեպք Երևանում. ոստիկաններն ու փրկարարները կանխել են երկվորյակ եղբայրների ինքնահրկիզման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Նիկողոս Սուքիասյանի կողմից ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և նա հայտնել է, որ իրեն պատկանող Արագածի փողոցի թիվ 70/3 տունը գտնվում է վթարային վիճակում, դիմել է բոլոր ծառայություններին, սակայն իրենց խնդրը լուծում չի ստանում և պահանջում է նկարահանող խումբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Նիկողոսյանի երկվորյակ եղբայրը 38-ամյա Դանիել Սուքիասյանը հայտնել է, որ եղբայրը բենզինը լցրել է տան հատակին, իր վրա և պատրաստվում է ինքնահրկիզվել: Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և 1-03 շտապօգնության բրիգադը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները կարողացել են կանխել եղբայրների ինքնահրկիզման փորձը:
Շարունակությունը՝ այստեղ: