Աշնանային դիմահարդարում․ շոկոլադի երանգներ
LifestyleLadynews.am-ը գրում է.
Բազմապիսի դարչնագույն կոսմետիկ միջոցները, որանք թողարկվել են այս տարի, չեն կորչի. 2015-ի աշնանը սուրճի և շոկոլադի բոլոր երանգները հայտնվել են սեղոնի ամենատարածված գույների սանդղակի վերին հորիզոնականներում:
Նույնիսկ այդպիսի տարածված գույների պարագայում բազմազանություն ցանկություն է առաջանում. ահա թե ինչու յուրաքանչյուր սեզոն ի հայտ են գալիս դիմահարդարման ուրույն եղանակներ: Մատի ծայրո՞վ, թե՞ վրձնով, միչև ունքե՞րը, թե՞ հստակ կոպերի ծալվածքի երկայնքով․․․
Խիտ շերտով

Ստվերների խիտ շերտով քսելու միտումը երբեմն փորձեր է արել կյանքի ուղեգիր ատանալ վերջին մի քանի սեզոնների ընթացքում: Այս աշնանը, հնարավոր է, ամեն ինչ ի կատար ածվի Dior-ի՝ դիմահարդարման գծով ստեղծագործական տնօրեն Փիթեր Ֆիլիփսի թեթև ձեռքով: Ձեռքերի ճկունություն է անհրաժեշտ, երբ smoky eyes-ի ստեղծման ժամանակ դիմահարդարման սահմանները լղոզվում են, այդ իսկ պատճառով հնարավոր են փոքրիկ թերացումներ, ուսի խիտ քսելիս հարկ է լինել առավել զգույշ, սահմանները հավասար պահել և հետևել սիմետրիային: Որպես հիմք կարելի է օգտագործել համապատասխան գույնի մատիտ, որպեսզի ստվերները մակերեսին նստեն հավասար և առանց բացթողումների: Իսկ քսել ավելի հարմար է ջրով թրջած արհեստական տափակ վրձնով. մեղմ, սեղմող շարժումներով՝ վրձնի վրա վերցնելով հնարավորինս շատ ստվեր և աշխատելով չկորցնել այն գործողության ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: