ՀՕՖ-ի աջակցությամբ վերապատրաստվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ավելի քան 600 բժիշկներ
ОбществоՀայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Շարունակական բժշկական
Ինչպես տեղեկացրին ՀՕՖ-ից, սեպտեմբերի 18-ին հոբելյանին նվիրված միջոցառում է անցկացվել ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանում:
Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՕՖ-ին, իր անձնակազմին ու ուզում եմ ասել՝ ձեր գործը ավարտված չէ, ամեն ինչ նոր է սկսվում: ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրում մարզային բժիշկներին վերապատրաստմանը կամավոր ու անվարձահատույց օգնող բժիշկներից յուրաքանչույրը կարեւոր դերակատարություն ունի Հայաստանում: Ահա այդքան հարուստ է այս ծրագիրը»,- միջոցառմանն իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանի Ազգային ժողովի Առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
2005 թվականից գործող ծրագրով Երեւանում մեկամսյա
«Շնորհակալ եմ ՀՕՖ-ին, որի ծրագրի շնորհիվ առանց կենցաղային հոգսերի մասին մտածելու կարողացա որակյալ մասնագետների օգնությամբ խորացնել գիտելիքներս ու մեծացնել փորձս»,- միջոցառման ժամանակ նշել է Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկուհի, ծրագրի շնորհիվ երկու անգամ Երեւանում վերապատրաստված Ալվարդ Հայրապետյանը:
Ծրագրի շրջանակներում ձեւավորված կուռ համագործակցության շնորհիվ