«Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանը ներկայացնում է Հայաստանի 1003 բնակավայրեր
Общество«Հայաստանի Հանրապետություն» 11 հատորանոց պատմական հանրագիտարանը ներկայացնում է Հայաստանի բոլոր մարզերն ըստ բնակավայրերի: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հանրագիտարանի հեղինակ, պատմաբան Սամվել Հակոբյանը:
«Ներկայացված են 1003 բնակավայրեր` իրեց պատմություններներով, պատմամշակութային միջավայրերով և այլ մանրամասներով: Հանրագիտարանն իր մեջ ընդգրկում է Արցախի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի հայկական հուշարձանների, Կիլիկյան Հայաստանի մասին տեղեկությունները: Հանրագիտարանում ընդգրկված են Հայաստանի 24 հազար հուշարձաններից գրեթե բոլորը»,- հավելեց նա:
Հակոբյանի խոսքով` հանրագիտարանի նպատակը ճանաչողականությունն է: Ըստ նրա` մեր սերնդի մշակութային տեղեկացվածության մակարդակը շատ փոքր է, միանգամից ամբողջ Հայաստանի մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունները սահմանափակ են:
«Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի մի հանրագիտարան, որն ընդգրկի ամբողջ Հայաստանը, ինչը հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին Հայաստանի ամբողջ պատմության մասին տեղեկատվությունը ունենալ իրենց սեղանին: Բացի այս, նպատակ ունենք աշխարհին ևս ծանոթացնելու Հայաստանի պատմությանը»,- նշեց պատմաբանը:
Հեղինակը նկատեց, որ հանարագիտարանի շնորհանդեսը եղել է Մոսկվայում, հայկական եկեղեցում: Հովանավորը Մոսկվայից էր, և վերջինիս հրավերով է շնորհանդեսը տեղի ունեցել Մոսկվայում:
«Մենք նախատեսել ենք գրքի որոշակի քանակություն հանձնել ՀՀ և Արցախի բանակներին, քանի որ ցանկանում եմ, որ դպրոցից ծառայելու գնացող երիտասարդները հասկանան, թե բացի տնից ու հարզատներից, ուրիշ ինչն են պաշտպանում, ինչ է իրենից ներկայացնում իրենց հայրենիքը Հայաստանը»,- ասաց նա:
Հանրագիտարանն արդեն ուղարկվել է աշխարհի շատ գրադարաններ, օրինակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Ռուսաստանի պատրիարքարանի, Կանադայի, Ֆրանկֆուրտի «Դիաբրինա» համալսարանի: