Դեսպան Թումանյանն Թեհրանում քննարկել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակմանը ՀՀ աջակցության հարցը
ЭкономикаԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձել է երկկողմ առևտրի և ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, փոխադարձ ներդրումների աջակցման և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ մի շարք հարցերի:
Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը:
Նախարար Նեմաթզադեն նշել է, որ ողջունում և աջակցում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականցմանը: