Մեկնումից առաջ մի ժպիտ, վերադարձի համար լուռ խոստում…
БлогԵրբ հակատանկային ականի պայթյունից վիրավոր ընկա, աչքիս աղջկաս պատկերը երևաց: Այդ տարի նա առաջին դասարան պետք է գնար, շատ էի ուզում, որ դստերս ես առաջին անգամ դպրոց տանեմ, բայց չկարողացա...
Սեպտեմբերի 17-ն էր , ես դեռ ռազմաճակատում էի՝ արդեն վիրավոր: Աչքերս փակեցի, բայց աղջկաս պատկերը մնաց հետս:
Ու դա ինձ ուժ տվեց, որ պայքարեմ, դիմանամ, որպեսզի նրան իրականում էլ տեսնեմ»,- ասում է պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը՝ հիշելով արցախյան ազատամարտի տարիները…
Դու վերադարձար ինչպես խոստացել էիր, վերադարձար, Պապ ջան …
Մեկնումից առաջ ինձ թողել էիր մի ժպիդ, իսկ վերադարձի համար լուռ խոստում և վերադարձար ՝ արյան ու կյանքի գնով, մահի դեմ պայքարով, ցավով, բայց ժպտով, որ չկոտրես իմ ժպիտը …
Գիտեմ տառապանքիդ գինը, Պապ ջան, որ կրել էս իմ այսօրվա հպարտության համար…... արդեն քսաներկուերորդ աշունն է՝ մենք միասին ենք …
Եվ քո վերածննման հետ այսօր է ծնվել նաև քո շարունակվող շառավիղը՝ Աստվածատուր Ալեքսը, ով քո կյանքի աշուններին գարուն է բերելու, որ ճերմակես բայց երբեք չծերանաս, որ ջերմակիր դառնա սպիացող վերքերիդ...
Գրկում եմ Ձեզ ամուր, նայում եմ առ Աստված և պարզապես ասում ՝
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :