«Ժողովուրդ». Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է
Արդեն տևական ժամանակ է, ինչ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նրանց թվում կան նաև դպրոցահասակ երեխաներ: «Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչն է քաղաքացիների հոսպիտալացման պատճառը. «Ընդամենը հիվանդանոց է հոսպիտալացվել 14 հիվանդ, որից երեքը Քաջարանում է բուժվում, իսկ մյուսները՝ Կապանի բժշկական կենտրոնում։ 11–ից երկուսը դպրոցահասակ են. մի դպրոցի աշակերտներ են և գտնվում են մանկական բաժանմունքում: Իսկ մյուս 9-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Այս պահի դրությամբ դեռ ճշտված չէ սա ինֆեկցիա՞ է, թե՞ ոչ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: