Մովսես գյուղում կատարված սպանության գործով կատարվում է նախաքննություն
ОбществоՀիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում սեպտեմբերի 18-ին` ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21-22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ 1974թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին` ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք հրացանը դեպքի վայրից առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: