«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում առաջին անգամ ներկայացված են տարիքային 2 խմբեր
ОбществоՀամակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա «Բաց խաղ» առաջնության 2-րդ փուլում մասնակիցներն իրենց խաղերը ներկայացրել են ժյուրիի անդամներին և ստացել խորհդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ: Ժյուրիի անդամների կարծիքով, առաջնությանը գրանցված և մասնակցող մասնակիցները, ովքեր այսօր արդեն 20-ն են, արդեն իսկ ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և արդյունավետ թիմային աշխատանք: Առաջն ության գրանցումը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 6-ը:
Ինչպես այս մասին Արմենպրեսին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել այդ ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ և հանդես գալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:
Այս տարի առաջին անգամ մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր` մինչև 18 և 18 տարեկանից բարձր, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում: Հաղթող մասնակիցները մրցանակներ կստանան «Օրանժ Արմենիա» և Huawei ընկերությունների կողմից:
«Բաց խաղ» առաջնությունը ներկայացված է լինելու նաև տարածաշրջանի ամենախոշոր DigiTec Expo ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Բաց խաղ» առաջնության տաղավարում 3 օր շարունակ կանցկացվի հեքեթոն: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներ, կփորձեն իրենց ուժերը խաղերի նախագծման ոլորտում:
Առաջնության երրորդ և եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին. կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների խաղերը: