Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը կարևորում է անտառային հրդեհների մարման գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը

Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակի շտկումը, անտառի արդյունավետության և բնապահպանական հատկությունների բարելավումը, քայքայված անտառների վերականգնումը և անտառածածկ տարածքների ընդարձակումը հնարավոր է միայն կայուն անտառակառավարման համակարգի ներդրման պայմաններում, որում կարևորվում է նաև հրդեհների կառավարումը: «Գաղտնիք չէ, որ 1992 թվականից ի վեր Հայաս տանի անտառների շուրջ 70 տոկոսի վրա իրականացված չհամակարգված հատումները տասնյակ հազարավոր հեկտարների վրա հանգեցրել են լեռնային անտառին առանձնահատուկ հակաէրոզիոն, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ և ինքնավերականգման հատկությունների վատթարացման, ակտիվորեն տեղի է ունենում տեսակակազմի անցանկալի փոփոխություն` մեծ վնաս հասցնելով անտառային գենոֆոնդին, խաթարվում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչը լուրջ խնդիր է»,-  Արմենպրեսի հաղորդմամբ`Եվրամիո ւթյան միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակներում «Զիկատար» ուսումնական կենտրոնում կազմակերպված «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարին այս մասին հայտնեց այդ ծրագրի ազգային համակարգող, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագ­րա­կան ծառա­յության տվյալների համաձայն՝ 2005-2012 թվականներին հրդեհներից պատճառված վնասը գնահատվել է մոտ  900 հազար եվրո. նույն ժա­մա­նա­կահատվածում անտառային հրդեհների մարման աշխատանքներում ծախսվել է ընդամենը 8500 եվրո:

Բանախոսը նկատեց, որ  2001-2011 թվականների ընթացքում միջին հաշվարկով արձանագրվել է տարեկան մոտավորապես յոթ անտառային հրդեհ, ապա 2010-2012 թվականների ընթաց­քում` 50-ից ավելի անտառային հրդեհ: «Անտառային հրդեհների հետևանքով այրվել են ընդհանուր 1633 հեկտար անտառներ, որոնք եղել են առավել շոգ տարիներին` 2001, 2006, 2010 և 2011 թվականներին: Հանրապետության տարածքում 1980-2012 թվական­նե­րին ջեր­մային ալիքների ազդեցությամբ տարեկան դեպքերի թիվը, համեմատած 1948-1980 թվա­կանների հետ, աճել է 40  տոկոսով, ինչը բերում է այն եզրակացության, որ հանրապետության տարած քում մեծացել է բարձր ջերմային  ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը»,-շեշտեց Ղուլիջանյանը:

Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում ՀՀ լեռնային անտառների եզակի կենսաբազմազանության համար. ընդամենը 29 հազար 742 քառակուսի կիլոմետր տարածքում հանդիպում են 3600 տեսակ բարձրակարգ բույսեր, ինչը կովկասի ֆլորայի տեսակների կեսից ավելին է, ընդ որում բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ որպես հազվագյուտ և անհետացման եզրին կանգնած 452 բուսատեսակներ գրանցվել են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ ոչ քիչ տեսակներ նաև IUCN Կարմիր ցուցակում:

Անդրադառնալով «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ՀՀ-ում ներդրման հեռանկարներին` Անդրանիկ Ղուլիջանյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման պիլոտային տարածք ընտրվել է «Արևիկ» ազգային պարկի տարածքը, որը գտնվում է Հայաստանի հարավում, որտեղ առավել ցայտուն է արտահայտված կլիմայի փոփոխությունների հետևանքները, և ավելի մեծ է հրդեհների բռնկման հավանականությունը: «Մինչև  վերջին տարիները անտառներում հրդեհները մարվում  էին հիմնականում տվյալ կազմակերպության աշխատակիցների կողմից, որոնք չէին անցել համապատասխան ուսուցումներ և չունեին հրդեհաշիջման համապատասխան գործիք-սարքավորումներ: Ես տեղին եմ համարում հիշեցնել,որ «Արևիկ» ազգային պարկի անտառներում 2011 թվականին բռնկված հրդեհը, որը տարածվեց մոտակայքում գտվող համայքային պատկանելիության ամառանոցում սխալ վառած խարույկից  և որի հետևանքով տարբեր աստիճանի այրվեց շուրջ 50 հեկտար հիմնականում բարձրարժեք կաղնու անտառ»,-նշեց Ղուլիջանյանը`հիշեցնելով, որ հրդեհի ամբողջական մարման համար պահանջվել է մոտ երկու շաբաթ, որի մարմանը մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան 200 մարդ: 

«Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի իրականացման ժամկետն է 2013 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի նոյեմբերը: Ծրագրի իրականացմանը մասնակցում է Հունաստանի Կավալայի տեխնոլոգիաների ինստիտուտը, Թուրքիայի Արդվինի Կորուհ համալսարանը, Ռումինիայի Բրեյլայի քաղաքապետարանը, Մոլդովայի «Էկո-Տիրաս» գետերի պահպանության միջազգային բնապահպանական ասոցիացիան, Ուկրաինայի Կենսառեսուրսների ու բնօգտագործման ազգային համալսարանը և Հայաստանի «Զիկատար» բնապահպանական կենտրոն » ՊՈԱԿ-ը:

Հաշվի առնելով վերջին տասնամյակում կլիմայի փոփոխության հետևանքով անտառային հրդեհների աճի միտումը` ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունվարի 22-ի N  45 - Ա որոշմամբ ընդունել է անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարությունը: 

 

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира