Անկախության տոնի առթիվ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ԱԺ մի խումբ աշատակիցների
ОбществоՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 19-ին Անկախության տոնին ընդառաջ պարգեւներ է հանձնել ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցների: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Անկախության օրը մեր երկրի տոնացույցում ամենանվիրականն է, ու պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այդ օրն է արժեւորում իր անցած ճանապարհը, երկրի ու պետականաշինության գործում ունեցած ներդրումը: Խորհրդանշական այդ օրը լավ առիթ է նաեւ գնահատելու մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում է խորհրդարանի բնականոն աշխատանքը:
Պարգեւատրվել են ամենատարբեր ոլորտների աշխատակիցներ՝ ավագից մինչեւ կրտսեր: Մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, իր գործի նվիրյալն է: Խորհրդարանի ղեկավարն այս բնութագրմամբ է բնորոշել օրվա տերերին եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել խորհրդարանի մի խումբ աշխատակիցների: