Սիմա Բաղդասարյանի 33-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Սեպտեմբերի 16-ին Սիմա Բաղդասարյանը դարձել է 33 տարեկան: Աշխատանքային զբաղվածության պատճառով “Բարի լույս, հայեր” ծրագրի հաղորդավարուհին իր տարեդարձը նշել է միայն օրեր անց` մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելով “Kami” ակումբում, իսկ երեկոյի հիշարժան պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:
“Առաջինը, բնականաբար, ամուսինս է շնորհավորել, այնուհետեւ մայրս, հետո արդեն բազմաթիվ բարեմաղթանքներ եղան մտերմներիս, ընկերներիս կողմից: Առավոտյան գործընկերներս էին անակնկալ պատրաստել. աշխատավայրում ինձ դիմավորեցին փուչիկներով եւ ծաղիկներով: Անսպասելի էր Արտյոմ Կարապետյանի շնորհավորանքն ուղիղ եթերով”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:
Սիմայի խոսքով` ինչպես նախորդ ծննդյան տոները, այս մեկն էլ առանձնացել է իր յուրահատկությամբ: Հաղորդավարուհուն հետաքրքիր անակնկալ է մատուցել ամուսինը, որի մասին դեռեւս չի ցանկանում բարձրաձայնել, սակայն վստահեցրել է, որ մոտ ապագայում անպայման կպատմի հենց BRAVO.am-ին:):

