Անաիս Սարդարյանը՝ դերասանական դպրոց-ստուդիայի և առաջիկա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անաիս Սարդարյանի, Լեւս Դավթյանի եւ Սոնա Մաթեւոսյանի «410» անունը կրող դերասանական դպրոց-ստուդիան սկսել է իր աշխատանքները եւ արդեն նոր նպատակներ ունի: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհի Անաիս Սարդարյանը:
«Առաջին խումբն արդեն հավաքված է, դասերն էլ արդեն սկսել ենք, պարզապես չենք ցանկանում, որ խումբը շատ մեծ լինի, որպեսզի անահատական պարապմունքները հնարավորինս արդյունավետ լինեն. փոքր խմբերը եւ մեզ հարմար կլինեն, եւ երեխաներին: Երկրորդ խումբն էլ հավանաբար կհավաքվի հաջորդ շաբաթ»,- նշեց Անաիսը:
Նորաբաց դերասանական դպրոց-ստուդիայի համահիմնադիր դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի պայմանների մասին. «Մեզ մոտ աշակերտների տարիքային շեմը սկսվում 12 տարեկանից, բայց նույն մեր առաջին խմբում ունենք եւ 20 տարեկան դիմորդ, եւ 14, եւ անգամ 11 տարեկան մի տղա, ով շատ տաղանդավոր էր եւ մենք էլ որոշեցինք ընդառաջել նրան: Ուսման վճարի հետ կապված որոշել ենք, որպեսզի այն հնարավորինս մատչելի լինի՝ ամսական 20.000 դրամ: Ուսման տեւողուոթյունն էլ կլինի վեց ամիս, իսկ նրանք, ովքեր կցանկանան հետագայում ընդունվել օրինակ բուհ կամ ավելի հմտանալ, կա նաեւ մեկ տարվա կուրս: Մենք հիմնականում դասավանդում ենք դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժուձեւ եւ պլաստիկա, բայց շուտով ունենալու ենք նաեւ գրիմի մասնագետ, ով կսովորեցնի դրա հետ կապված գաղտնիքները, դրան զուգահեռ մենք կունենանք նաեւ օպերատորներ եւ ռեժիսորներ, որոնց միջոցով մեր աշակերտներին կսովորեցնենք տեսախցիկի հետ աշխատել»:
Շարունակությունը՝ այստեղ