ՀՀ սփյուռքի նախարարը կարևորում է Սիրիայում հայկական դպրոցների պահպանումը
ОбществоՍիրիայում հայկական դպրոցների պահպանումը շարունակում է մնալ արդիական: Այս մասին սեպտեմբերի 19-ին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ անկախ Սիրիայում շատ բարեգործական կազմակերպություններ շարունակում են սատարել հայկակաÕ ¶ դպրոցների պահպանմանը:
«Արդեն մեկնարկել է ուսումնական շրջանը, և մենք խնդրել ենք ճշտել, թե քանի հայ երեխա է այս պահին շարունակում Սիրիայում հաճախել դպրոց: Սակայն հայտնի է, որ, օրինակ, Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցում նախկինում 1000-ի ավելին աշակերտների փոխարեն այս պահին սովորում է ընդամենը 400 երեխա», - Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը տեղեկացրեց նաև, որ 20 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել Սիրիայում մինչ օրս գործող հայկական որբանոցի և ծերանոցի համար, որտեղ գնտնվում է 30 որբ հայ երեխա, իսկ ծերանոցի բնակիչներից 15-ը գամված են անկողնում: