Հայաստանի Ազգային արխիվի որոշ փաստաթղթերի որոշ մասը հասանելի կլինի համցանցում
ОбществоՊետական կառավարման բոլոր մարմինների փաստատթղթերը, բացառությամբ Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության փաստաթղթերի, գտնվում են Հայաստանի Ազգային արխիվում: Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«ԱԳՆ արխիվը հսկվում է մեր կողմից, իսկ ԱԱԾ-ն և ՊՆ-ն ունենք իրենց արխիվները: Մեր արխիվում են նաև նախկին Ներքին գործերի նախարարության մինչև 2000թ.-ի արխիվները, մի քանի առանձին վարչությունների և Ազգային Ժողովի 1995 -2000թ. փաստաթղթերը»,- Արմենպրեսի հաղորդմամաբ` հավելեց նա:
Տնօրենի խոսքով` Հայաստանի Ազգային արխիվը փաստաթղթերը պահպանում է նաև թվայնացված տարբերակով, ինչը բացի այն, որ հեշտացնում է աշխատանքը, նաև լուծում է 2 հիմնական խնդիր:
«Առաջինը խնդիրը, որ լուծում է թվայնացումը, բնագրի պահպանումն ու անվտանգության ապահովումն է: Բնականաբար, թվայնացնելուց հետո օգտագործում ենք թվայնացված տարբերակը, բնագիրն էլ մնում է անձեռնմխելի: Երկրորդ խնդիրը որոնումը հեշտացնելն է. հաշված վայրկյանների ընթացքում հնարավոր է գտնել ցանկացած արխիվային տեղեկություն»,- նշեց Վիրաբյանը` հավելելով, որ առայժմ արխիվային փաստատթղթերը հասանելի են միայն ներքին ցանցով, բայց որոշակի անվտանգության խնդիրներ լուծելուց հետո այդ փաստատթղթերի որոշ մասը հասանելի կլինի նաև համացանցում: