ԼՂՀ ՊԲ-ում անցկացվել է երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն
ОбществоԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 15-19-ը բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անց է կացվել երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են եղել մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվել են այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են իրադրության գնահատումը և ռազմական արվեստի տառին ու ոգուն համահունչ մարտական որոշումների ընդունումը, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշումը, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրումը, մարտի անընդհատ ղեկավարման ապահովումը, աշխատանքը տեղանքում և մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակ ցության կազմակերպումը և հարակից այլ միջոցառումներ:
2015թ. բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստել են, որ մասնակից զորամասերը և հանրապետության ռազմապաշտպանական համակագը, առհասարակ, ունակ են արագ և արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ և ներդաշնակված, ընդունել և իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ: