Զեկույց. Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել նորարարության զարգացման համար
Экономикаnews.am-ը գրում է.
61-րդն է 141 երկրների շարքում՝ 2015 թվականի Գլոբալ ինովացիոն ինդեքսի վարկանիշում: Հայաստանը ներառվել է «Հյուսիսային Աֆրիկայի եւ Արեւմտյան Ասիայի» խմբում:
Բացի այդ, Հայաստանը, որը ներառված է միջին-ցածր եկամուտով երկրների խմբում, կոչել են նորարար եւ հաջողակ երկիր:
Զեկույցի համաձայն, Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել ինովացիոն ոլորտի զարգացման գործում:
Հայաստանը միջին-ցածր եկամուտով երկրների խմբում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ Մոլդովայից եւ Վիետնամից հետո, ինչպես նաեւ ներառվել է «հաջողակ ինովացիոն» 11 զարգացող երկրների շարքում (Չինաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Վիետնամի եւ այլ երկրների հետ միասին):
Տարածաշրջանի երկրներից լավ ցուցանիշներ են արձանագրել նաեւ Թուրքիան (58-րդ հորիզոնական), Վրաստանը (73-րդ հորիզոնական), իսկ Ադրբեջանը 93-րդ տեղում է:
Աշխարհի առաջատար նորարար-երկրներն են Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Շվեդիան, Նիդեռլանդները եւ ԱՄՆ-ն: Վերջին տեղում Սուդանն է: