Վթար Դաշտենցի փողոցում
ОбществоՍեպտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խ. Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 sv 997 (վարորդ Է. Խ.) եւ «Տոյոտա» մակնիշի 537 II 01 պետհամարանիշերով (վարորդ Գ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տոյոտայի» վարորդը` Գ. Հ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: