Գաբիի և Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակների նմանությունները մեկնաբանում են ռեժիսորն ու երգչուհին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ երգչուհի Գաբին հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Դավաճան ես»երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը բացի հաճոյախոսություններից համացանցում արժանացավ նաեւ քննադատությունների. շատերը Գաբիի նոր տեսահոլովակի եւ Լիլիթ Հովհաննիսյանի «Էլի Լիլիթ» տեսահոլովակի միջեւ շատ նմանություններ են գտնում: Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Արամայիս Հայրապետյանի հետ, ով Գաբիի նոր տեսահոլովակի ռեժիսորն է:
«Տեսահոլվակում օգտագործված գունային գամման ոչ մեկինը չէ՝ ոչ Լիլիթինն է, ոչ Գաբիին է եւ ոչ էլ իմը, դա ամբողջ աշխարհինն է: Ճիշտ է՝ եւ Լիլիթի եւ Գաբիի տեսահոլովակում կա մոխրագույն տաղավար, բայց պետք է նկատել, որ Գաբիի տեսահոլովակում այդ մոխրագույն տաղավարում կա բեմ, դեկորացիաներ, ինչը բացակայում է Լիլիթի մոտ: Հետեւաբար նմանակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման տեսահոլովակներ աշխարհում շատ կան եւ դա ոչ Լիլիթն է առաջինն արել, ոչ Գաբին: Ես ինքս էլ Լուսիի տեսահոլովակն էլ այդպիսի տաղավարում եմ նկարել, ուրեմն ինչո՞ւ չեն նմանացնում դրան, կամ ինչու չեն նմանացնում Բեյոնսեին, այլ հենց Լիլիթին, չէ որ Բեյոնսեն էլ ունի նման տեսահոլովակներ,- նշեց ռեժիսորը ու ավելացրեց,- Հագուստը եւ պարը տեսահոլովակի գաղափարը չէ: Հագուստը միջոց է, որով երգիչը ներկայանում է, բայց այդ հարցով զբաղվում են ոճաբանները, իհարկե երգչի ցանկությամբ: Այսինքն՝ սրանից ելնելով ասել, որ տեսահոլովակը նման է այս կամ այն երգչի տեսահոլովակին, բացարձակ սխալ է»:
Շարունակությունը՝ այստեղ: