Նախագահը հայագետ Ժան Մահեին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել` հայագետ Ժան Պիեռ Մահեին պարգևատրելով Բարեկամության շքանշանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրի համաձայն, Ժան Պիեռ Մահեն Բարեկամության շքանշանով է պարգևատրվել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: