Դերասան Միքայել Պողոսյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել
КультураՀայտնի դերասան Միքայել Պողոսյանի համար հուզիչ և միաժամանակ պարտավորեցնող է Հայաստանի անկախության տարեդարձի օրը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալը: Միքայել Պողոսյանը ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացել է ժողովրդական արտիստի կոչում: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում դերասանը իր կոչման համար առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ժողովրդին՝ ընդգծելով, որ դա նաև ժողովրդի վերաբերմունքի և գնահատականի արդյունքն է:
«Փաստորեն, ինձ վաստակավոր արտիստի կոչում շնորհելը մեր ժողովրդի և ղեկավարության միասնության, միաբանության արդյունքն է: Շատ շնորհակալ եմ մեր ժողովրդի վերաբերմունքի համար, որը նկատեց նաև մեր բարձր ղեկավարությունը»,- նշեց Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ անկախության տոնի օրերին միշտ վերապրումներ է ունենում, հիշում է Հայաստանի անկախության գործի նվիրյալներին, այն անձանց, ովքեր արդեն չկան: «Մենք էլ շարունակողներն ենք նրանց գործի, մեր ավանդույթների և սկզբունքների և ավելի պարտավորեցնող է դառնում մեր գործունեությունը, երբ արժանանում ենք համապատասխան գնահատականի»,- եզրափակեց դերասանը: