Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամենահայտնի երկրպագուն, ով ֆուտբոլային աշխարհին ստիպեց իրեն որբացած զգալ

Lifestyle

Սեպտեմբերի 16-ին կյանքից հեռացավ ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի երկրպագուն՝ Կլովիս Ֆերնանդեսը, ով Բրազիլիայի հավաքականի հետ շրջել էր ամբողջ աշխարհով:

Վերջին Մունդիալի լավագույն կադրերը Գերմանիային հաղթական գավաթը հանձնելու, Խամես Ռոդրիգեսի հիանալի գոլի կամ էլ Լեո Մեսսիի՝ լավագույն ֆուտբոլիստի կոչման և եզրափակչում պարտվելու կադրերը չէին: Գլխարկով, բարեհոգի պապիկը՝ հագին Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը, կրծքին սեղմած առաջնության գավաթի կրկնօրինակը, լաց էր լինում սիրելի թիմի՝ կիսաեզրափակչում 1:7 հաշվով կրած պարտությունից հետո: Այդ դրվագի տեսագրությունն ու լուսանկարները շրջեցին ամբողջ աշխարհում, ու եթե մինչև այդ Կլովիս Ակոստա Ֆերնանդեսին մի քանի տասնյակ միլիոն ֆուտբոլասեր գիտեր, հատկապես Լատինական Ամերիկայում, ապա Մունդիալ 2014-ից հետո աշխարհի համար առաջին մարզաձևի միլիարդավոր երկրպագուներ ճանաչեցին նրան: Ֆերնանդեսը երբեք երկրպագուական ընդհարումների մեջ չի մտել, բայց կյանքի կեսը նվիրել է ազգային ընտրանուն, նրա հետ է եղել ու միշտ աջակցել:

Բրազիլացիների մեծ մասի նման, նա էլ ծնողներից էր ժառանգել ֆուտբոլի ու ազգային հավաքականի նկատմամբ սերը: Երբ Կլովիսը դեռ մանուկ էր, հայրը դուրս էր գալիս բակ ու հրավառություն կազմակերպում Պելեի մասնակցությամբ Մունդիալ 1958-ի և 1962-ի հաղթանակների պատվին: Արդեն պատանեկության տարիներին, երբ հեռուստացույցով հետևում էր խաղերին, ծնվեց աշխարհի առաջնությանը միանալու, խաղերին մարզադաշտից հետևելու և հավաքականին աջակցելու երազանքը: Տնային առաջնության մասին երազել այդ ժամանակ նույնիսկ չէր կարելի:

«Ինչ արած. եթե աշխարհի գավաթը մեզ մոտ չի գալիս՝ մենք կգնանք նրա մոտ»,-որոշեց Կլովիս Ֆերնանդեսը: Մինչև 1990 թվականը նա սովորական բրազիլացի ֆուտբլասերի կյանք էր վարում. երեխաներին էր մեծացնում, զբաղվում էր պիցցայատան գործերով, ազատ օրերին գնում էր երկրպագելու սիրելի «Գերմիուին» և, իհարկե, հավաքականին: Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունից մի քանի ամիս առաջ Կլովիսը որոշեց՝ ժամանակն է. նա վաճառեց պիցցայատունը, կնոջ համար դաշնամուր գնեց, ինչի մասին վերջինս երկար տարիներ երազել էր, և ստացավ կնոջ համաձայնությունը՝ մեկնելու հեռավոր Իտալիա՝ դեպի աշխարհի առաջնություն: Ընտանիքի բարեկամներն ու ընկերները չարախոսում էին, թե միջին տարիքի ճգնաժամ է, իսկ Կլովիսը պարզապես ցանկանում էր ամենագլխավոր առաջնության ընթացքում հարազատ ընտրանու կողքին լինել:

Իտալիայում Ֆերնանդեսը ստիպված էր աշխատել ուրիշի պիցցայատանը՝ երկարատև ճանապարհորդության ծախսերը հոգալու համար: Նա մեկ ամսվա ընթացքում եղավ ամբողջ Ապենինյան թերակղզում, բայց առաջին Մունդիալը նրան երջանկություն չբերեց. բրազիլացիները 1/8 եզրափակչում դուրս մնացին պայքարից՝ պարտվելով Արգենտինային: Կատարվածը միայն խթան հանդիսացավ Ֆերնանդեսի համար: 35 տարեկանում նա ասես նոր կյանք սկսեց. ճանապարհորդություններ, նոր ծանոթություններ, նոր վայրեր ու նոր տպավորություններ: Երեխաները մեծանում էին, կինն էլ ըմբռնումով էր մոտենում ամուսնու ֆուտբոլային կրքին: Իր երկրորդ Մունդիալին՝ ԱՄՆ-ում, Կլովիսն արդեն որդու՝ Ֆրանկո Դանիելի ընկերակցությամբ մասնակցեց: Որդին հորն օգնում էր անգլերենի թարգամնության հարցում: Ֆերնանդեսը բացառապես պորտուգալերեն էր խոսում և երկար տարիներ ճանապարհորդեց աշխարհով մեկ պնդելով, որ ֆուտբոլը շփման համար միջազգային լեզու է:

Կլովիսը պատմում էր, որ ԱՄՆ-ում զգացել էր, թե ինչ է իսկական էյֆորիան, երբ անձամբ ականատես էր դարձել Բրազիլիայի հավաքականի Մունդիալում նվաճած 4-րդ գավաթին: Նա հանդիպել էր նաև Իտալիայից իրեն ծանոթ տարբեր հավաքականների երկրպագուներին: Ատիճանաբար իսկական խմբավորում ձևավորվեց, որն ավելի ուշ «Gaucho da Copa» անունը ստացավ: Կլովիսն իսկական բրազիլացի կովբոյի՝ գաուչոյի տեսք ուներ: Փոքրաթիվ, բայց գունեղ ու աղմկոտ խմբին իրենց շնորհակալությունն էին հայտնում ֆուտբոլիստները, նրանց մասին գրում էին թերթերում: Շուտով Ֆերնանդեսն ու նրա ընկերները ոչ միայն իրենց գումարն էին ծախսում ճամփորդելու վրա, այլ նաև աջակցություն և օգնություն էին ստանում հովանավորներից: Մյուս գաուչոները եկան ու գնացին, բայց Ֆերնանդեսը երբեք չլքեց իր զբաղմունքը, որ դարձել էր նրա կյանքի աշխատանքը: Այցելած քաղաքների ու երկրների նշաններով գլխարկը, բեխերը նշմարվում էին Բրազիլիայի մասնակցությամբ ընթացող բոլոր Մունդիալների ժամանակ: Նա եղել է բոլոր մայրցամաքներում, օլիմպիական հավաքականին ուղեկցել է Լոնդոնում, Ճապոնիայում և Կորեայում, որտեղ բրազիլացիներն աշխարհի հնգակի չեմպիոն դարձան, եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: 25 տարիների ընթացքում նա եղել է 60 երկրներում, հավաքականի մասնակցությամբ 180 հանդիպման է հետևել, մասնակցել է աշխարհի 6 առաջնություններին, Ամերիկայի գավաթին, Կոնֆեդերացիաների գավաթին, Օլիմպիական խաղերին ու նույնիսկ Եվրոպայի առաջնությանը՝ որպես բրազիլացի հյուր: Նա ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստից շատ խաղեր է դիտել, այս ցուցանիշով առաջ անցել Կաֆուից, Մաթեուսից ու բոլորից:

Բրազիլիայում անցկացված Մունդիալը ֆուտբոլի հայտնի երկրպագուի փառքի գագաթնակետն էր: Այդ անգամ նա հյուրընկալ տանտիրոջ դերում էր: Ֆերնանդեսն այդ ժամանակ արդեն իսկական աստղ դարձավ. նա հայտնվում էր տեսախցիկների ուշադրության կենտրոնում բոլոր խաղերի ժամանակ, մյուս հավաքականների երկրպագուները լուսանկարվում էին նրա հետ ու ինքնագիր վերցնում, իսկ բրազիլացիները պաշտում էին որքան կարողանում էին: Տանն ընթացող Մունդիալի ժամանակ Կլովիսն առաջին անգամ հանրության մեջ հայտնվեց ոչ միայն որդու, այլ նաև թոռնուհու հետ, ով պապից էր ժառանգել ֆուտբոլի ու ազգային հավաքականի հանդեպ սերը:

Ցավոք, Գաուչոյի կյանքի վերջին Մունդիալը հավաքականին նվիրած 25 տարիների ընթացքում ամենացավոտը դարձավ: Բրազիլացիները Գերմանիային 1:7 հաշվով պարտվեցին կիսաեզրափակչում: Պարտության դառնությունն այնքան շատ էր, որ 59-ամյա Ֆերնանդեսը չկարողացավ զսպել արցունքները: Կլովիսի տխուր լուսանկարները դիտելով ասում էին՝ «Աշխարհի ամենատխուր մարդը»: Նա մաքրեց արցունքներն ու վարվեց այնպես, ինչպես կաներ ֆուտբոլային հեքիաթի բարի պապիկը՝ իր մշտական ուղեկիցը դարձած գավաթը նվիրեց փոքրիկ աղջնակին, ով մայրիկի հետ երկրպագում էր Գերմանիայի հավաքականին: «Ոչինչ: 4 տարի անց Բրազիլիան չեմպիոն կդառնա Ռուսաստանում»,-համոզված էր Կլովիսը:

 

Ցավոք, Գաուչոն չի կարողանա ներկա լինել իր կյանքի 7-րդ Մունդիալին: Ժպտերես Կլովիսը 10 տարի ապրում էր երիկամի քաղցկեղով: Մի՞թե կարելի էր պատկերացնել, որ դաշտում ժպտացող, հակառակորդների երկրպագուների հետ շփվող այդ մարդուն խաղից հետո հիվանդանոցն ու քիմիոթերապիան էին սպասում: Քաղցկեղի դեմ հաղթանակ տանելու համար Ֆերնանդեսը դադարել էր ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել վատ սովորություններից, քաղաքից հեռացել էր գյուղ, բայց չէր սպանել կիրքը հավաքականի նկատմամբ: Անցյալ ամռանը, բուժման հերթական կուրսն ընդունելուց հետո, ասես ոչինչ էլ չէր եղել, նա մեկնեց Չիլի՝ հետևելու Ամերիկայի գավաթին: Ցավոք, այդ անգամ էլ բրազիլացիները հաղթող դուրս չեկան, իրենց գլխավոր երկրպագուին էլ չերջանկացրին:

Սակայն Կլովիսը չէր նահանջում. «Ես 60 տարեկան եմ, շրջել եմ ամբողջ աշխարհով, Բրազիլիայի երկու հաղթանակ եմ տեսել աշխարհի առաջնությունում: Մի՞թե կարող եմ որևէ բանի համար զղջալ: Նոր մրցաշարեր ու նոր հաղթանակներ կլինեն մերոնց կողմից»:

Կլինեն, բայց արդեն առանց նրա: Օգոստոսին Կլովիս Ֆերնանդեսը հրաժարվեց քիմիոթերապիայի հերթական կուրսից, որպեսզի վերջին շաբաթները ընտանիքի հետ անցկացնի՝ երեխաների ու թոռների ընկերակցությամբ: Կլովիս Ֆերնանդեսը ֆուտբոլային ամբողջ աշխարհին ստիպեց իրեն որբացած զգալ ու մեկնեց վերջին ճանապարհորդությանը:

Աղբյուր՝ Sport.times.am

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank