Նախագահը Արիության մեդալը շնորհելուց առաջ համբուրել է զինծառայող Գոռ Դարմանյանի ճակատը
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել` թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գոռ Հրաչյայի Դարմանյանին պարգևատրելով Արիության մեդալով: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված (նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա) հերոսին նախագահ Սարգսյանը պարգևը հանձնել է նախագահական նստավայրում սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնին կազմակերպված պարգևատրման արարողությանը. երկրի ղեկավարը պարգևը հանձնելուց առաջ համբուրել է նրա ճակատը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրի համաձայն, թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գոռ Հրաչյայի Դարմանյանին Արիության մեդալ է շնորհվել հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար: