Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
ОбществоՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 21-22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Ռ. Մելիքյան փողոցում` Հայորդաց տան մոտա կայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Ավան վարչական շրջանի Ֆինանսաբանկային քոլեջի մոտակայքում` 150 քմ, Նորքի այգիներ փողոցի թիվ 219/6 տան մոտակայքում` 150 քմ, Ֆրունզեի փողոցի թիվ 56 հասցեում գտնվող թիվ 65 ավագ դպրոցի մոտակայքում` 200 քմ, Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում` 150 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Արզական գյուղի դաշտերում այրվել է 10 հա խոտածածկ տարածք, Գեղաշեն գյուղից վերադարձի ճանապարհին Կոտայքի և 11-րդ փողոցների միջնամասում` 200 քմ, Չարենցավան քաղաքի Արմաստո գործարանի տարածքում` 1 հա, Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 20 հա, Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի թիվ 26 տան մոտակայքում` 1000 քմ, Քաղսի գյուղում` 1.5 հա, Գետամեջ գյուղի ամառանոցների վերջնա-մասում` 2000 քմ, Գառնի գյուղի «Իթոլան» կոչվող տնկարանի տարածքում` 1500 քմ, Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի մոտակայքում` 3000 քմ, Տավուշի մ արզի Սևքար գյուղի Գիլ լճի մոտակայքում` 2000 քմ, Չորաթան գյուղի հանդամասում` 4000 քմ, Իջևան քաղաքի Մետաղագործների առաջին փողոցում` 300 քմ, Բերդ քաղաքի «Բման» կոչվող հանդամասում` 1.5 հա, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում` 500 քմ, Այգեհովիտ գյուղի հանդամասում` 5 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի 18-րդ թաղամասում` 110 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 2.5 հա, Արարատի մարզի Գոռավան գյուղի ավտոճանապարին` 150 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 1 տան հարևանությամբ գտնվող ձորակում` 150 քմ, քաղաքային գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Վայոց ձորի մարզի Հորս գյուղի «Թամոյի ձոր» կոչվող հանդամասում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: