Ջենիֆեր Լոպեսը հանդես է եկել անհամար բացվածքներ ունեցող զգեստով ու էրոտիկ պարերով (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել Լաս Վեգասի IHeartRadio երաժշտական փառատոնին:
Huffington Post-ը հայտնում է, որ 46-ամյա Ջեյ Լոն բեմում հայտնվել է շատ բաց սպիտակ «բոդի» կոստյումով, որը անհամար բացվածքներ է ունեցել: Լոպեսը ներկայացրել է իր հայտնի հիթերից պոպուրի, որն ուղեկցվել է կրքոտ պարերով:
Լոպեսը նաև հայտնել է, որ 2016-ին կներկայացնի իր մեծ համերգային ծրագիրը, որը կունենա All I Have խորագիը:

