Հունգարիայի խորհրդարանը հավանություն տվեց բանակը միգրանտների դեմ օգտագործելու օրենքին
LifestyleՀունգարիայի խորհրդարանը հավանություն Է տվել այն օրենքին, որը կառավարությանը թույլ Է տալիս բանակն օգտագործել միգրանտների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Զինծառառողները կարող են կիրառել ոչ մահաբեր զենք, այդ թվում՝ ռետինե գնդակներ եւ արցուքաբեր գազ:
Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանն զգալիորեն խստացրել Էր միգրացիոն օրենսդրությունը՝ երկրի տարածք անօրինական ներթափանցման համար սահմանելով պատիժ բանտարկության տեսքով:
Միգրանտների չվերահսկվող հոսքը կանգնեցնելու համար Հունգարիան արդեն փշալարե մետաղական ցանկապատով փակել Է Սերբիայի հետ սահմանը եւ սկսել Է համանման պարիսպ կառուցել Խորվաթիայի հես սահմանին:
«Նրանք մեզ պարզապես ոչնչացնում են»,- հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ բանակին լրացուցիչ լիազորությունների տրամադրման շուրջ քվեարկությունից առաջ:
«Նրանք ոչ թե պարզապես բախում են դուռը, այլ խփելով դուրս են գցում այն, եւ բեկորները թափվում են ուղիղ մեր գլխին: Մեր սահմաններն սպառնալիքի տակ են: Հունգարիան, ինչպես եւ ամբողջ Եվրոպան սպառնալիքի տակ Է»,- հավելել Է նա: